Բացել լրահոսը Փակել լրահոսը
pic_4aa45f554fd89e97c56908b1a55b81d2
A A
Քաղաքականություն

Ալեքսեյ Նավալնին շտապ հոսպիտալացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում շտապ հոսպիտալացվել է: Այստեղ շտապ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտնել է Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը:

Նա նշել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, հայտնում է ТАСС գործակալությունը:

Կիրա Յարմիշը Թվիթերի իր էջում հայտնել է, որ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը: