Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լուռ Վերնիսաժ

Վերնիսաժում երբեք այդքան լուռ  չի եղել, ինչպես այս օրերին է։  Տաղավարների մեծ մասը դատարկ է։Հատուկենտ աշխատողներն ասում են, որ մեծ մասը անիմաստ է համարում տաղավարները բացել, քանի որ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին առեւտուր չկա։

Թեեւ արտակարգ դրության ռեժիմը մեղմացվել է, բայց Վերնիսաժում այն մնում է «խստացված» , քանի որ, գաղտնիք չէ, հիմնական այցելուները զբոսաշրջիկներն են, որոնք  այս տարի չկան։

«Մեր տեղացին էլ փող չունի, չի առնում»,- բացատրում են վաճառողները։

Նրանց մեծ մասը այնքան է հուսալքվել, որ անգամ բառեր չի  գտնում՝  վիճակը ներկայացնելու համար․ «Չեմ ուզում խոսել, որովհետև տխուր ենք, ոչ գործ կա, ոչ հավես»։

«Դժգոհ են, բոլորն էլ դժգոհ են, բայց ոչ մեկն էլ մեղավոր չի, աշխարհի մասշտաբով ա»,- ասում էր վաճառողուհիներից տիկին Ալվարդը ։ Մեր մյուս զրուցակիցը՝տիկին Լուիզան, նշեց,որ  լավ է  գոնե  տնօրինությունն իրենց ընդառաջել է, վարձը՝ 3000 դրամի փոխարեն 1000 դրամ են վճարում, բայց միևնույն է  շահ չկա։

«Մեզ ընդառաջել են, բայց օգուտ չի լինում։ Դե հիմա էլ արծաթն ու ոսկին թանկացել են , մարդիկ էլ գալիս հին գներով են ուզում, եկամուտ շատ չենք ստանում»,-ասաց նա։