Բացել լրահոսը Փակել լրահոսը
118085324_591986538154337_3334937313260326035_n
A A
Հասարակություն

Միկրոավտոբուսից միանգամից բեռնատար․ Թռչկան հասնելու տարբերակը

Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծում է գտնվում ՀՀ ամենաբարձր և ջրառատ ջրվեժը՝ հայտնի Թռչկանը։  Այստեղ հնարավոր է հասնել միայն կամ բեռնատարներով, կամ էլ ամենագնացներով:

Թռչկան այցելող զբոսաշրջիկներին հիմնականում ջրվեժ են հասցնում հարեւան գյուղերի բնակիչները։

Նալբանդ գյուղի բնակիչ Վարդանն արդեն 10 տարի է՝ ինչ զբաղվում է ջրվեժ եկած զբոսաշրջիկներին տեղափոխելու գործով․ «Ամեն տարի ավելանում են այցելուները, հիմա անգամ օրեր են լինում, չենք հասցնում բոլորին ուղեկցել»,-պատմում է նա։

Վարդանը սկսել է համագործակցել տուրիստական ընկերությունների հետ ու գյուղ հասած այցելուները միկրոավտոբուսից միանգամից տեղափոխվում են բեռնարատ ու ճամփա ընկնում դեպի ջրվեժ։ Ճանապարհը անբարեկարգ է, սակայն վարորդն արդեն սովորել է գնալ «բարեկարգ» հատվածներով։ Ճանապարհին հեռախոսակապը վատանում է, իսկ վերջում՝ ընդհանրապես չկա։

Չկան նաև ուղորդող ցուցանակներ։ Վարդանը պատմում է, որ իրենք բեռնատարից բացի այլ մեքենաներով էլ են ուղեւորներին Թռչկան հասցնում։ Գների մասին տեղեկատվություն վարորդը չցանկացավ տալ,  նշում է, որ յուրաքանչյուր մեքենա իր գինն ունի։

Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ եթե ճանապարհները մի փոքր բարեկարգվեն, մարդիկ ավելի շատ կգան․ «Բոլորը գիտեն անբարեկարգ ու անանցանելի ճանապարհների մասին, ինչի պատճառով էլ շատերը խուսափում են գալ, եւ տուժում է տուրիզմը»։

Նշենք, որ Թռչկանի ջրվեժը 2008 թ-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։

 

117800342_2764016390591219_1983707855728490171_n.jpg (100 KB)

 

118066565_907169813138768_6223426317278370850_n.jpg (659 KB)