Բացել լրահոսը Փակել լրահոսը
բկ
A A
Հասարակություն

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը վերապրոֆիլավորվել է, որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը արդեն հինգ ամիս է վերապրոֆիլավորվել է, որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն:

✔️20.03.2020թ.-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք:

✔️Շուրջ 150 նոր աշխատատեղերի ստեղծում:

✔️28.05.2020թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը մինչ այժմ սպասարկել է 80 պացիենտ, որոնք բոլորը ունեցել են ինքնուրույն տեղաշարժվելու և ինքնասպասարկման խնդիր:

✔️ Վերաբացվել է նոր ինֆեկցիոն բաժանմունք:

✔️Հիվանդանոցում ամենատարեց պացիենտը եղել է 96 տարեկան, ով առողջացմամբ դուրս է գրվել հենց հատուկ խնամքի բաժանմունքից:

✔️Այս ընթացքում բարձր մակարդակով և անխափան բուժսպասարկում ապահովելու նպատակով կենտրոնը համալրվել է.

⚫️Նոր թթվածնային կայանով.

⚫️Հոսանքի գեներատորով.

⚫️Մահճակալային ֆոնդը ավելացվել է հասնելով 192-ի այդ թվում վերակենդանացման բաժանմունքում հասնելով 22-ի:

⚫️Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում նորագույն շարժական ռետնգեն սարքով և ռենտգենի թվայնացման սարքով։

⚫️Լաբորատոր-գործիքային ախտորոշման բաժանմունքը համալրվել է նոր սերնդի կիսաավտոմատ և ավտոմատ բիոքիմիական անալիզատորներով և այլ տարատեսակ լաբորատոր սարքավորումներով։

⚫️Ինչպես նաև կենտրոնը համալրվել է նոր թոքերի արհեստական շնչառության սարքավորումներով ,
պացիենտի համար նախատեսված մոնիթորներով և այլ սարքավորումներով:

⚫️Կատարվել է հիվանդանոցի շենքային պայմանների բարելավում, նորոգման աշխատանքներ և գույքային վերազինում: