Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Խաչատրյան
A A
Քաղաքականություն

  Կքննարկվի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը

   ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործը մակագրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

    Դատավոր Արթուր Մկրտչյանը օգոստոսի 25-ին  նշանակել է նախնական դատական նիստ  ամբաստանյալների խափանման միջոցի հարցը լուծելու համար։

  Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապս խոշոր չափերով կաշառք ստանալու,  պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:

 Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում եւ  պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս ազգական, ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին: Նրանք երկուսն էլ գտնվում են անազատության մեջ։