Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգան հնարավոր է չեղարկվի

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, այսօր հեռակապով տեսաժողով կանցկացնի բոլոր 55 ազգային ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների հետ: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» թերթը, այդ ժողովի ժամանակ կքննարկվի նաև ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջիկա մրցաշարի անցկացնել-չանցկացնելու հարցը, որը պետք է մեկնարկի սեպտեմբերին: 

Ըստ աղբյուրի, ֆուտբոլային հզոր երկրների ֆեդերացիաներն առաջարկում են չեղարկել այն, քանի որ կորոնավիրուսի պատճառով ստիպված են ուշ սկսել առաջնությունները, իսկ դա ստիպում է խտացնել խաղացանկը: Այդ ծրագրին կողմ են հատկապես չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խմբային փուլի մասնակից ակումբները, որոնք գտնում են, որ ֆուտբոլիստները տարեկան առանց այն էլ անցկացնում են 40-50 հանդիպում, իսկ հավաքականների խաղերն էլ ավելի են ծանրաբեռնում նրանց:

Առաջատար ֆեդերացիաները նաև նշում են, որ 2020թ Ազգերի լիգայի խաղերը մարզական առումով մեծ նշանակություն չունեն, քանի որ այն չի համարվում աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ազգերի լիգայի C Լիգայի 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականները: