A
A
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ Ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները:
Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին:
Վստահ եմ, որ այսուհետ ևս հանրակրթության վարչության թիմն ամեն ջանք կգործադրի ոլորտի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու ուղղությամբ: