Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը ․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՄարզական հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները նվաճած Իսրայել Հակոբկոխյանը չկարողացավ մերժել հոգեւորականին եւ հայ կանանց:
Լեգենդար բռնցքամարտիկը արդեն ութերորդ օրն է, ինչ բողոքի այս ծայրահեղ դրսեւորումով պայքարում էր կառավարության ընդունած, իր խոսքերով ասած, ազգադավ որոշումների դեմ: Յոթ օր նրան այցելում եւ իրենց աջակցությունն էին հայտնում ինչպես ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ անհատ գործիչներ, մարզիկներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, մարզասերներ եւ սովորական քաղաքացիներ: Ու բոլորն էլ Իսրայել Հակոբկոխյանին նաեւ հորդորում էին դադարեցնել հացադուլը:
Այսօր առավոտյան նրան այցելած շտապ բուժօգնության բժիշկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մարզիկ Հակոբկոխյանի օրգանիզմը ամուր է, դիմադրում է սթրեսին, սակայն շաքարն է բավականին իջած, ինչը ցանկացած պահի կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Սակայն Իսրայելը բոլորին պատասխանում էր. «Ինձ այցելել, աջակցել պետք չէ: Ես Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ գործիչներին մի առաջարկ ունեմ. հավաքվեք մի տեղ, խնդիրները քննարկեք, ներկայացրեք ստեղծված իրավիճակից դուրս գալու ձեր ծրագրերը եւ թող ժողովուրդը ընտրություն կատարի»: Հայկական սպորտի լեգենդը նաեւ ասում էր, թե պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել նաեւ վարչապետին, եթե նա հրաժարվի կառավարության եւ Ազգային ժողովի՝ մեր ազգային արժեքներին անհարիր որոշումներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով