Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքացիները երեխաների հետ զբոսանք են կազմակերպել ԱԺ այգում՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության (տեսանյութ)

Ծնողներն իրենց երեխաների հետ միասին հավաքվել են Ազգային ժողովի բակում՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության: Այստեղ զբոսանք-ակցիա է՝ ուղղված Ամուլսարի պահպանությանը:

Ոստիկանները, սակայն, լրագրողներին թույլ չտվեցին մտնել Ազգային ժողովի այգի։ Նրանք այգի արգելեցին մտնել նաև բնապահպան Լեւոն Գալստյանին։ Այն ակտիվիստները, ովքեր Ամուլսար գրությամբ շապիկներով էին, նույնպես այգուց դուրս հրավիրվեցին։

Ակտիվիստ Արման Ղարիբյանը նշեց` սա ակցիա չէ, իրենք պարզապես զբոսնում են․

«Ասացին` ակցիա անել չի կարելի, բայց մենք ուղղակի զբոսնում ենք։ Նրանց ուղղակի վախեցնում է Ամուլսար բառը։ Բայց ես իմ շապիկով զբոսնում եմ եւ ուղղակի փորձում եմ տեղ հասցնել, քանի որ այս շենքում նստող «Իմ լռություն» խմբակցության պատգամավորները չեն լսում, եկել եմ ավելի մոտիկ, որ գոնե տեսնեն»-, ասաց նա: