Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Սկսվել են Հրազդանի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները․ ՀՏԶՀ

Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում:

Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում:

Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում: Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ:

Աշխատանքները կավարտվեն ընթացիք տարում:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն