Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 18.08.
A A
Սպորտ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի 3x3 բասկետբոլի գավաթի խաղարկություն

Օգոստոսի 23-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկություն: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարը կընթանա FIBA 3x3 պաշտոնական կանոններին համաձայն։ Հանդիպումները կկայանան Երևանում բացված սթրիտբոլի առաջին նկարազարդ խաղադաշտում՝ Cascade Art Playground-ում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 22-ն է։ Խաղարկության լավագույն եռյակին սպասվում են մրցանակներ: