Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

SMS-ը՝ հավից . երեք ընկեր խոստանում են դեռ զարմացնել (տեսանյութ)

Սմարթֆոնի էկրանին   մի հպումը  գյուղատնտեսի կյանքը հեշտացնում է  մի քանի անգամ։  Զովունիում գտնվող՝  ծրագրավորողի  տանը փորձարկվում են այն  գաղափարները, որոնք ծնվում են նրա եւ իր երկու ընկերների մտքում։

Հավանոց, որի ոչ միայն դռներն են  բացվում-փակվում ավտոմատ։  Հպումով ջուր են տալիս հավերին, իսկ  sms-ով տեղեկանում, երբ հավը ձու է ածում։ Տղաները հիմա մտածում են, ինչպես անեն, որ  առաջիկայում  հավերին կերակրեն ավտոմատ եղանակով։

Նորարական լուծումներից հետաքրքրական է  նաեւ  մեքենայի շարժիչի ավտոմատ կառավարումը։ Հեռախոսի օգնությամբ կարելի է ստանալ ցանկալի տեղեկատվություն ավտոմեքենայի գտնվելու վայրի, ջերմաստիճանի մասին։

Տղաներն այլ գաղափարներ էլ ունեն. վստահ են, որ ցանկացած միտք կարող են  ծրագրավորել եւ իրականություն դարձնել։ Միակ խնդիրը  ֆինանսների բացակայությունն է։

Մանրամասները՝  տեսանյութում