Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Հասել է էն պահը, որ միլիցիա է ուղարկել մեր տուն, ես քացախ եմ խմել, որ մահանամ․ լճաշենցի կինը՝ վարչապետին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Գնել Սանոսյանի, Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանի ուղեկցությամբ ծանոթանում է համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին։

Մարզպետը վարչապետին վստահեցրեց՝ վերանորոգումից հետո մանկապարտեզում կգործի 4 խումբ, և գյուղի՝ մանկապարտեզի տարիքի բոլոր երեխաները հնարավորություն կունենան մանկապարտեզ հաճախել։

Շրջայցի ընթացքում վարչապետին մոտեցավ մանկապարտեզի նախկին դաստիարակ Վարսիկ Մարգարյանը։ Վերջինս պնդեց՝ 35 տարի աշխատել է, մինչդեռ մանկապարտեզի տնօրենը իր իրավունքները ոտնահարում է․

«Հասել է էն պահը, որ միլիցիա է ուղարկել մեր տուն, ես քացախ եմ խմել, որ մահանամ»,-վարչապետին ներկայացրեց նախկին դաստիարակ Վարսիկ Մարգարյանը։

Նիկոլ Փաշինյանը հորդորեց  չդրամատիզացնել իրավիճակը, մինչդեռ կինը պնդեց՝ պահանջում է իր խնդրին լուծում տան, վարչապետն իր հերթին վստահեցրեց՝ կհանձնարարի այդ հարցով զբաղվեն, թեև այն կարծիքին չէ, որ մանկապարտեզի տնօրենը չի կարող որևէ մեկին աշխատանքից ազատել։