Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

‹‹Տիգրանակերտ››-ը բացվում է․ Աննա Հակոբյանը՝ թագուհու կերպարով

Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար։  Այս մասին հայտնել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ վերստին  հրապարակելով լուսանկարներ Արցախից։  Հիշեցնենք, որ նա մոտ երկու ամիս է արշավ է նախաձեռնել՝  համացանցում՝  ներկայացնելով  հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Նա կրում հայկական դիզայներների հագուստն ու զարդերը։

Արշավի առաջին կանգառը Արցախն է եղել,ո րտեղ ընտրվել է վեց վայր։ Դրանցից մեկն էլ Տիգրանակերտն է, որը   հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:

Աննա Հակոբյանը հիշեցնում է՝  հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։