Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բռնցքամարտ
A A
Սպորտ

Բռցքամարտիկները կորոնավիրուսի թեստ են հանձնել ու մեկնել

Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 10 ներկայացուցիչ այս գիշեր մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ: Հավաքի ընթացում նախատեսված են նաև սպարինգ մենամարտեր:

Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ ուկրաինական հավաքին կմասնակցեն 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշայիններ Արթուր Բազեյանը և Ժորժիկ Մարությանը, 63 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանը և Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ուկրաինա մեկնելուց առաջ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ  տղաները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բացի այդ նաև ապահովագրվել են հավանական ռիսկերից: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային ուսումնամարզական հավաքն է:

Այս մասին հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան։