Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Ուղեւորը հոսպիտալացվել է մինչեւ փրկարարների հասնելը

Երեկ երեկոյան  Աճանան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:  ԱԻՆ-ից հայտնում են՝  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Կապան-Աճանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Բ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Հովհանես Բ․, ծնված 1992 թ․) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։