Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Բաթոյան
A A
Պաշտոնական

Պետք է պատրաստ լինենք, որ եթե մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում:

Եվ, որ ամենակարևորն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում:

Այս նպատակով առաջին հերթին սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր պետք է մշակել և գործող ծրագրերը վերանայել: Այս ուղղությամբ աշխատանքները սկսված են և նախարարությունը ևս մասնակցում է քննարկումներին»: