Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄԱ
A A
Պաշտոնական

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ Բելառուսում տիրող իրավիճակի կապակցությամբ

Հայկական 8 կազմակերոպություններ միացել են համատեղ հայտարարությանը․

Մենք ՝ Հայաստանի, Վրաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Շվեդիայի լրագրողական ընկերությունները, մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի մեր գործընկերներին:

Բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողները, բլոգերեները ենթարկվում  են  դաժան բռնությունների եւ ճնշումների իշխանությունների կողմից։

Լրագրողների անարգել և անվտանգ աշխատանքը պաշտպանված է բոլոր քաղաքակիրթ երկրների միջազգային կոնվենցիաներով և օրենքներով: Լրագրողների աշխատանքին խոչընդոտելը՝ Բելառուսի օրենքի խախտում է ։  

Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը:

Մենք հայտնում ենք մեր զորակցությունը և հիացմունքը, թե ինչպես բռնության և անվտանգ աշխատանքային պայմանների բացակայության պայմաններում մեր բելառուս գործընկերները շարունակում են լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք օգտագործում ենք ձեր հրապարակումները ՝ տեղեկացնելու հանրությանը  Բելառուսում տեղի ունեցածի մասին, և մենք երախտապարտ ենք այս աշխատանքի համար:

 

Հայտարարությունն ամբողջությամբ այստեղ․