Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 14.08.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով

Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմագրքում այսօր նոր էջ գրվեց: Կայացավ նորաստեղծ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հանդիպումը: Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց նախորդ մրցաշարի՝ բարձրագույն խմբի հաղթող «Արարատ-Արմենիային»:

Խաղի հիմնական, ինչպես նաև մրցավարի կողմից ավելացված ժամանակում թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել դարպասը և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Այդպիսով, Հայաստանի նորաստեղ Պրեմիեր լիգան առաջին խաղից հետո ունի երկու առաջատար:

Վաղը տեղի կունենա ևս մեկ հանդիպում: Մրցաշարի նորեկ «Վանը» սեփական դաշտում կընդունի անցած առաջնության ետնապահ «Գանձասար-Կապանին»: