Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանը տոմսեր է վաճառել՝ հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը Հայաստանում չի երկարի. Մարուքյան (տեսանյութ)

Ազգային ժողովում արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ քննարկմանը պարետ Տիգրան Ավինյանին  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց՝  արդյո՞ք  բանակցե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք բանակցել Վրաստանի ղեկավարության հետ՝ ՀՀ քաղաքացիների հարցով, որպեսզի նրանք Վրաստանի ցամաքային սահմանով անձնական մեքենաներով կարողանան ՀՀ վերադառնալ:  Ըստ պարետի՝ որեւէ բանակցություն չի ընթանում, քանի որ կորոնավիրուսային իրավիճակը թույլ չի տալիս։   Նույնպիսին է պատկերը Իրանի հետ։

 Տիգրան Ավինյանն նաեւ հայտնեց, որ ներկայումս Արտաքին գործերի նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ՝ սահմանների երկկողմանի բացման հետ կապված: Էդմոն Մարուքյանը ավելորդ չհամարեց տեղեկացնել, որ որոշ քաղաքացիներ, չիմանալով, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է, տոմսեր են գնել։


Մանրամասները՝ տեսանյութում