Բացել լրահոսը Փակել լրահոսը
117750247_2423666187934608_9071040291975014485_o
A A
Պաշտոնական

Անցած ամռանը Վրաստանում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած 15-ամյա տղան ու նրա քույրը եղել են էտապային հսկողության տակ

Անցած ամռանը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված 15-ամյա տղան ու նրա քույրը կրկին կենտրոնում են: Այս մեկ տարվա ընթացքում և քույրը և եղբայրը եղել են կենտրոնի բժիշկների էտապային հսկողության տակ: Այդ մասին հայտնում են  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

 Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին, նա վիրահատվել էր, կատարվել էր ոսկրաբեկորների համադրում, ֆիքսացիա՝ մետաղական հարթակով և պտուտակներով:

 Այժմ կատարվել է մետաղական հարթակի և պտուտակների հեռացում: Գտնվում է վերականգնողական թերապիայի փուլում, որից հետո կվերադառնա իր բնականոն կյանքին:

 Քույրը ևս լիովին առողջ է: Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր: