Բացել լրահոսը Փակել լրահոսը
iStock-1211115025
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ առաջին պաշտոնական պատվաստանյութը գրանցվեց Ռուսաստանում (տեսանյութ)

Աշխարհում առաջին անգամ գրանցվեց կորոնավիրուսի դեմ պաշտոնական պատվաստանյութը: 

Այն գրանցվել է Ռուսաստանում՝  ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել նա:

Պուտինը նշել է, որ պատվաստանյութը բավական արդյունավետ է աշխատում, այն բոլոր անհրաժեշտ ստուգումներն անցել է: 

ՌԴ նախագահը նշել է նաեւ, որ պատվաստումը բացառապես կամավոր սկզբունքով է իրականացվելու: 

Նշենք նաեւ, որ Պուտինը հայտնել է, որ իր դուստրը եւս պատվաստվել է: