Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrofutbol
A A
Սպորտ

Հայտնի են ֆուտբոլի եվրոպական գավաթների Հայաստանի ակումբների առաջին մրցակիցները

Շվեյցարական Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցան չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունները:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» առաջին մրցակիցը կլինի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»: Նրանց միջև նախատեսված միակ հանդիպումը տեղի կունենա Երևանում, օգոստոսի 18-ին կամ 19-ին:

Հայաստանի գավաթակիր «Նոան», որն իր նորամուտը կնշի Եվրոպայի լիգայի մրցաշարում, առաջին խաղում կհանդիպի Ալմաթիի «Կայրաթի» հետ: Վիճակահանությամբ հանդիպումը կկայանա Ղազախստանում:

Հայատանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ալաշկերտն» 1-ին փուլում սեփական դաշտում կընդունի մակեդոնական «Ռենովո» թիմին: Մեր երրորդ մասնակիցը՝ Գյումրիի «Շիրակը», այդ մրցափուլում կհյուրընկալվի Ռումինիայի բազմակի չեմպիոն «Ստյաուային»:

Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 27-ին: