Բացել լրահոսը Փակել լրահոսը
117386093_3473236726031662_1797711389677775058_o
A A
Քաղաքականություն

«Երկիրը քաոսի վերածելու բոլոր փորձերն անմիջապես պատասխան են ստանալու». Լուկաշենկոն անդրադարձել է վերջին իրադարձություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին: Հիշեցնենք, որ նախօրեին երկրում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում հաղթանակ է տարել գործող նախագահ Լուկաշենկոն:

Ընտրությունների ընթացքից ու արդյունքից դժգոհ բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցույցերի: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, տարբեր աղբյուրներ նշում են մեկ զոհի մասին, կան հարյուրավոր ձերբակալվածներ:

Լուկաշենկոն ընտրվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է արել: Լրագրողների հետ զրույցում նա ասել է.

«Դուք ջարդ էիք ուզում: Մենք ձեզ տեղը դրեցինք, ինչ եք ուզում մեզանից: Ուզում եք, որ երկիրը քաոսի վերածվի»,- ասել է նա՝ հայտարարելով, որ երկիրը քաոսի վերածելու բոլոր փորձերն ակնթարթորեն պատասխան կստանան: