A
A
Բեյրութում ցուցարարները փորձել են այրել խորհրդարանի շենքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲեյրութում կրկին բախումներ են սկսվել ցուցարարների և ուժայինների միջև: Ցուցարարներից ոմանք փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը, հաղորդում է Global News-ը:
Նշվում է, որ հակակառավարական ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը և գրավել Տրանսպորտի նախարարության շենքը: Ի պատասխան՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով, ակտիվիստներն էլ քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:
Լիբանանի մայրաքաղաքում ցույցերի հետեւանքով ավելի քան 700 հոգի է տուժել:
Նշենք, որ Բեյրութում կառավարության դեմ բողոքի ակցիաները սկսվեցին նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որն ավելի քան 150 մարդու կյանք խլեց, կան հազարավոր վիրավորներ: