Բացել լրահոսը Փակել լրահոսը
117527099_903415106835973_6568170793471102964_o
A A
Պաշտոնական

Շրջայց կկատարեմ Սեւանի հանրային լողափ. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Մեկնարկեց աշխատանքային այցս «Սեւան» ազգային պարկ:

 Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացա Սեւանի ջրային ավազնի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնիրներին:

Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:

 Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»: