Բացել լրահոսը Փակել լրահոսը
117220734_3530007770343222_6291496828683096637_o
A A
Պաշտոնական

Հաստատվել է պոչամբարների կառավարման նոր ԳԼՈԲԱԼ ստանդարտը. Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից երեկ (2020 թվական, օգոստոսի 5) հաստատվել է պոչամբարների կառավարման նոր ԳԼՈԲԱԼ ստանդարտը, որը վերաբերվում է ինչպես գործող, այնպես էլ նոր կառուցվող պոչամբարների անվտանգության մակարդակի բարձրացմանը, հանքարդյունաբերության սոցիալական, բնապահպանական եւ տեխնիկական բաղադրիչներին։

Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից զուգահեռ շարունակվում է նաեւ շրջակա միջավայրի համաշխարհային պակտի մշակման աշխատանքները (Thanks to Laurent Fabius), որին 2019 թվականից, որպես նախաձեռնող երկիր մասնակցում է նաեւ Հայաստանը։

Պակտի ընդունումը, որպես միջազգային իրավունքի ԳԼՈԲԱԼ փաստաթուղթ հնարավորություն կտա միանման ստանդարտներ եւ մոտեցումներ կիրառել ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում եւ հեղափոխական ազդեցություն ունենալ աշխարհում շրջակա միջավայրի կառավարման հարցում երկակի ստանդարտների վերացման գործում»: