Բացել լրահոսը Փակել լրահոսը
29472_b
A A
Քաղաքականություն

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է: «Ա1+»-ի  հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում»։ 

Թե որ գործի մասին է խոսքը, Օհանջանյանը մանրամասներ չներկայացրեց։

«Ավելի ուշ կներկայացնենք տեղեկատվություն», - ասաց նա։