«Երբեք նման ձայն չէի լսել»․ Լիբանանցի հարսը պայթյունի պահին նկարահանվում էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամացանցում Բեյրութից մի տեսանյութ է տարածվում, որում պատկերված է հարսանեկան տեսանկարահանում, որն արվում էր օգոստոսի 4-ին պայթյունի պահին։ Reuters-ը զրուցել է տեսանյութի հերոսի՝ հարսի հետ։
Իսրա Սեբլանին Միացյալ Նահանգներում բժիշկ է աշխատում, Բեյրութ էր եկել երեք շաբաթ առաջ։
«Ես երկու շաբաթ պատրաստվում էի այդ մեծ օրվան և այնքան երջանիկ էի՝ մյուս աղջիկների նման: Ես ամուսնանում են, ծնողներս կերջանկանան ինձ սպիտակ զգեստով տեսնելու համար, ես արքայադստեր տեսք կունենամ»,- պատմում է նա։
«Ի՞նչ պատահեց պայթյունի ընթացքում․ բառեր չկան նկարագրելու։ Շոկի մեջ էի, ապշած էի՝ ինչ պատահեց, ես կմահանա՞մ։ Ինչպե՞ս կմահանամ»,- ասում է նա։
Պայթյունից հետո ստուգել է՝ մոտակայքում վիրավորների կան, թե` ոչ։
«Մենք սկսեցինք քայլել, շատ տխուր էր, աննկարագրելի էր ավերվածությունը և պայթյունի ձայնը։ Երբեք նման ձայն չեմ լսել»,- հիշում է նա։
Նորապսակները փորձել են հավաքել ուժերը և շարունակել տոնել։ Ասում է՝ փառք են տալիս Աստծուն, որ իրենք ու լուսանկարիչը ողջ են մնացել։
Նրա ամուսինը Բեյրությում բիզնես ունի, բայց սպասում է ԱՄՆ մեկնելու համար վիզա ստանալուն․ Լիբանանում բնակվելն այլևս տարբերակ չէ, մանավանդ պայթյունից հետո։
