Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մոմավառություն հրապարակում՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի․ Ուղիղ (տեսանյութ)

Երեւանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի է ունենում մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի:

Ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները և երգում պետական հիմները: 

Ակցիայի մասնակիցները կոչ էին անում կանգնել լիբանանահայերի կողքին, օգնել, որ ցանկացողները կարողանան գան Հայաստան:

 

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, 4000-ից ավելի` վիրավորվել: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ։

Լիբանանում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի: