Բացել լրահոսը Փակել լրահոսը
5f29cf5f02e8bd73b9164e8a
A A
Հասարակություն

2 750 տոննա ամոնիումի նիտրատ է պայթել. Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել

Բեյրութի նավահանգստում նախօրեին 2 750 տոննա ամոնիումի նիտրատ է պայթել: Այդ մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը:

«Ես չեմ հանգստանա, մինչեւ չգտնենք տեղի ունեցածի պատասխանատուին եւ նրան պատասխանատվության չենթարկեն: Անթույլատրելի է, որ 6 տարի 2 750 տոննա ամոնիումի նիտրատը պահվել է պահեստում»,- ասել է նա:

Վերջին տվյալներով՝ Բեյրութի պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի, 4 հազարից ավելի վիրավոր կա, բազմաթիվ անհետ կորածները:

Բեյրութը աղետի գոտի է հայտարարվել: