Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պայթյունից հետո Արամ Ա կաթողիկոսը այցելել է Բեյրութի հայկական թաղամաս (տեսանյութ)

Արամ Ա Կաթողիկոսը այցելել է հայկական թաղամաս, որը եւս վնասներ է կրել այսօրվա պայթյունից հետո։   Կա զոհ եւ վիրավորներ հայերի շրջանում։

 

Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդագրությունը․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը երբ իմացաւ Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումին մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր:

Նորին Սրբութունը Պուրճ Համմուտի քաղաքապետին եւ պատասխանատու մարմիններու ներկայացուցիչներուն հետ շրջեցաւ հայահոծ թաղերը, հանդիպում ունեցաւ վիրաւոր հայորդիներու հետ, օրհնեց զանոնք ու բարի ապաքինում մաղթեց անոնց եւ մօտէն ծանօթացաւ տիրող կացութեան:

Յայտնենք, որ Հայրապետը Պուրճ Համմուտէն մեկնելէ առաջ նիւթական օժանդակութիւն տրամադրեց քաղաքապետարանին, որպէսզի մեր ժողովուրդին անմիջական կարիքները հոգացուին:

Նշենք, որ Փաղանքաւոր կուսակցութեան ընդհանուր քարտուղար Նիզար Նաճարեան պայթումին հետեւանքով մահացած է: