A
A
Ադրբեջանական հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ
Աջակցիր «Ա1+»-ինՏեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ս. Մարտիրոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն: