Բացել լրահոսը Փակել լրահոսը
117326425_1685853014912264_5261069404851751015_o
A A
Պաշտոնական

Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին

Դիլիջանի բժշկական կենտրոնը, որը վերապրոֆիլավորվել էր, եւ այստեղ կորոնավիրուսով վարակված անձինք էին բուժում ստանում, կրկին վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի Բժշկական Կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին:

Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի Բժշկական Կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին:

Դիլիջան Բժշկական Կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին:

?Այս շաբաթվանից Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն:

Բոլորին մաղթում ենք առողջություն»,-նշում են բժշկական կենտրոնից: