Ավագ դպրոցի ընդունելությունը՝ բողոքի առիթ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնդրանիկ Մարգարյանի անվան 29 ավագ դպրոց դիմողների թիվն այնքան այնքան շատ է եղել, որ ընդունելությունն ավարտվել է այն, երբ դեռ նոր պետք է սկսվեր։
Ծնողները դպրոցի կայքից տեղեկացել էին, որ դիմելու համար ծնողներն ու աշակերտները մոտենան օգոստոսի 3-ին. ժամը 11:00֊ին։
Ծնողները բողոքում են, որ նշված ժամին մոտեցել են, և իրենց հայտնել են, որ ընդունելությունն ավարտված է։
«Ինչու են սկսել ընդունել նշված ժամից ավելի շուտ, հո ախոռ չի, ով երբ ուզի մտնի»,-ասում է ծնողներից մեկը։
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանն ասում է՝ մարդիկ մոտեցել են ավելի շուտ և կուտակումներ չառաջացնելու համար իրենց ներս են թողել․ «Հերթ պահելու համար իրենց համարակալել են, ոչ թե ընդունելության գործընթաց սկսել»։
Չընդունելով այս պարզաբանումը՝ ծնողները գնացել են «Մարդու իրավունքների պաշտպան»-ի գրասենյակ և բողոք-դիմում ներկայացրել։
Ծնողները դիմել են նաև ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ գործող կարգը։ Եթե տեղերը սահմանափակ են և չկա մրցութային կարգ, ապա ինչ նախապայմաններով են ընդունում։
Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի անվան 29 ավագ դպրոցում գործում են 10-12-րդ հոսքային դասարաններ և ընդհանուր աշակերտների քանակը չի կարող գերազանցել 600-ը։
Մանրամասները՝ տեսանյութում