Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Չշահագործվող ձկնաբուծարանի տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Օգոստոսի 2-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում այրվում է եղեգնուտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող ձկնաբուծարանի տարածքում։ Հսկողությամբ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։