A
A
Օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր․ Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԽՍՀՄ տարիներին օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր։ Այսօր ՀՀ-ում չկա այդպիսի տոն և չկա անգամ համապատասխան գերատեսչություն (գյուղատնտեսության նախարարություն), որն ուշադրություն կդարձներ այս չափազանց կարևոր ոլորտին:
Ամեն դեպքում շնորհավորում եմ մեր հարգելի հովիվներին, ովքեր գիշեր-ցերեկ, անձրևին, կարկուտին ու արևին աշխատում և հայոց լեռներում ստեղծում են այն բարիքները, առանց որի գյուղարտադրանքը անհնար է պատկերացնել։
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ