Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լապշին
A A
Քաղաքականություն

Ալիև, ձեռքերդ հեռու հայկական եկեղեցուց․ Ալեքսանդր Լապշինը գրառում է արել

Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը ֆբ-ի իր էջում հայտնել է, որ Իսրայելի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են օգոստոսի 9-ին ակցիա անցկացնել Թել Ավիվում հայկական եկեղեցու մոտ։ Բլոգերը գրել է․

«Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց։

Ամենայն հավանականությամբ, Բաքվից հրահանգ է եկել՝ անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական տաճարների, խանութների և պարզապես էթնիկ հայերի վրա։ Անձամբ ես կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իր կարծիքն ունենալու, խաղաղ հավաքի, իր պահանջների մասին հայտարարելու իրավունք ունի։ Բայց երբ որպես ակցիայի անցկացման վայր ընտրվում է ոչ թե քաղաքի կենտրոնը կամ որևէ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է»,- գրել է բլոգերը։

Նա Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել Ոստիկանություն՝ խնդրելով արգելել հայկական եկեղեցու մոտ հավաք անցկացնել՝ բռնությունից խուսափելու համար։ Լապշինը նաև զգուշացրել է հարձակումների և վանդալիզմի հնարավորության մասին։

«Իսրայելի հայերին խորհուրդ կտայի հոգեպես պատրաստ լինել վանդալիզմի ակտերի, Խոջալուի և Ղարաբաղի թեմայով գրությունների, ջիհադի կոչերի։ Կարող են նաև հարձակումներ լինել համայնքի ակտիվիստների վրա։ Այս ամենի մասին հարկավոր է տեղեկացնել Թել Ավիվի ոստիկանությանը, ինչպես նաև տեսահսկման խցիկներ տեղադրել Իսրայելում հայկական բոլոր օբյեկտներում՝ եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, հուշարձաններ, գերեզմանատներ»,- հավելել է Ալեքսանդր Լապշինը։