Հայկ Կոնջորյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր,
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով
դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին,
գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և
55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։
Փաստական ապացույցներ են
ներկայացվել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային
նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական
մտադրությունները և ծրագրերը։
Նամակներում նշվել է, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից
զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ
վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։
ԵԱՀԿ ԽՎ գործընկերների ուշադրությունն է հրավիրվել նաև Նախիջևանում
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝
տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և
հայտարարությունների վրա։
Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար տեղի են ունենում նաև
հեռախոսազրույցներ մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու
տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և
Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները։
Հարգանքով՝
ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի
գրասենյակ: