Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիներն արձագանքում են Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում քննադատեց Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, խոսեց իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ չբացառելով զանգվածային ճնշումները՝ ճանապարհներ փակելու միջոցով։

«Ա1+»-ն այսօր քաղաքացիներից հարցումների միջոցով փորձեց պարզել՝ կա՞ արդյոք իշխանափոխության հանրային պահանջ։

Հարցված քաղաքացիների շրջանում իշխանափոխության անհրաժեշտություն տեսնողներ չեղան․

«Ես չեմ հավատում, որ ընդհանրապես իշխանափոխություն կլինի»,-նշեց քաղաքացիներից մեկը։

 Կային քաղաքացիներ, ովքեր իշխանափոխության հանրային պահանջ չտեսնելով հանդերձ՝ միևնույն ժամանակ դժգոհեցին գործող իշխանության վարած քաղաքականությունից․

«Պարոն Փաշինյանի ցանկությունը վարչապետի աթոռին հասնելն էր, մինչդեռ ժողովուրդն ուզում էր իրավական պետություն ունենալ»։

Եղան նաև Ռ․ Քոչարյանին սուր քննադատության ենթարկողներ․

«Թող Ռոբերտ Քոչարյանը մտածի՝ իր ա ժամանակաշրջանում ոնց էր ղեկավարում ՀՀ-ն և ըստ այդմ որոշի՝ իշխանափոխության կարիք կա, թե ոչ, ես համամիտ չեմ նրա հետ»,-նշեց հարցված քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից հետաքրքրվեցինք նաև ընդդիմության միավորման, բևեռի ձևավորման և հնարավոր փոփոխությունների մասին, նրանց մեծ մասը միավորումից լուրջ ակնկալիքներ չուներ։

Մանրամասները՝ տեսանյութում