Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հուլիսի 30-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել ԱՄՆ-ից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։