A
A
Հայտնի է ՍԴ դատավորի ևս երկու թեկնածուի անուն
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին այս պահին իրենց թեկնածությունն են ներկայացրել երկու դատավոր: Այս մասին Ա1+-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից:
ՍԴ դատավորի թափուր տեղի համար ինքնաառաջադրվել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։
Կառույցի թեկնածուն կընտրվի վաղը Դատավորների ընդհանուր ժողովում։
Հիշեցնենք, որ Կառավարությունն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Նախագահի թեկնածուն դեռևս հայտնի չէ։