Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia 30.07.
A A
Սպորտ

Կևին Դե Բրյույնեն ճանաչվել է Անգլիայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի միության կողմից ճանաչվել է 2019-20թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, հարցման արդյունքներով բելգիացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 45 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը՝ 27 տոկոս, իսկ երրորդը բաժին է հասել վերջինիս թիմակից Սադիո Մանեին՝ 11 տոկոս:

Ըստ որոշ լրատվամիջոցների, Մադրիդ «Ռեալն» այս ամռանը ցանկանում է ձեռք բերել Կևին Դե Բրյույնեին, սակայն ֆուտբոլիստի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում տեղափոխվել որևէ այլ ակումբ: Այժմ բելգիացի ֆուտբոլիստը պատրաստվում է հենց մադրիդյան ակումբի հետ նախատեսված Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղին: