Բացել լրահոսը Փակել լրահոսը
1023477
A A
Պաշտոնական

Ռոմանոս Պետրոսյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը կքննարկի Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 30-ի նիստի օրակարգում։ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշված է նախագծում։