A
A
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Երևան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 02.45-ին, Աթենք-Փարիզ-Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 28-ամյա Հրաչ Մ.-ն, որը 2017 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: