Բացել լրահոսը Փակել լրահոսը
London-cuyc-e1595939491167
A A
Քաղաքականություն

Հայ եւ ադրբեջանցի ցուցարարների բախում Լոնդոնում (տեսանյութ)

Հայ դատի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն այսօր Հայաստանի դրոշներով հավաք են կազմակերպել BBC-ի գրասենյակի դիմաց:

Հարեւան մայթին հավաքվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներով մարդիկ: Ոստիկանները կենդանի պատնեշ են կազմել՝ բացառելու համար երկու խմբերի շփումը:

Սակայն, քիչ անց հակառակ մայթին հավաքված թուրքական եւ ադրբեջանական դրոշներով մարդիկ մոտեցան եւ տեղ-տեղ պատռելով ոստիկանական պատնեշը՝ հայհոյանքներ գոռացին եւ վիրավորական ժեստեր արեցին՝ հայ ցուցարարներին ուղղված:

Թուրքական եւ ադրբեջանական դրոշներով մարդիկ՝ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման խորհրդանիշ նշանը ցուցադրեցին նաեւ: Արդյունքում՝ չհաջողվեց խուսափել բախումներից:

Aravot.am ՝