Բացել լրահոսը Փակել լրահոսը
1023277
A A
Հասարակություն

Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել սահմանը (տեսանյութ)

 Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալին երկու օրով ՀՀ սահմանը հատելու թույլտվություն տալ։

 Յուրի Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, և նրա ծնողներն ու եղբայրները հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018թ. նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ։ Պողոսյանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովի բացակայությունը որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա, քանի որ դատական նիստերը նշանակվում են, սովորաբար երեքշաբթի օրերին, ուստի դատական նիստերի ընթացքում՝ երկու օրով նա կարող է բացակայել Հայաստանից, իսկ հարկ եղած դեպքում ժամերի ընթացքում կարող են ապահովել Յուրի Խաչատուրովի ներկայությունը դատական նիստերին։

Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին լքել Հայաստանի սահմանը։ Նա նշեց, որ   կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա, ինչը կարողանա դառնալ նիստերի հետաձգման պատճառ։