Բացել լրահոսը Փակել լրահոսը
1023270
A A
Հասարակություն

Տավուշի մարզում մեկնարկել է հակառակորդի հրետակոծությունից վնասված տների վերանորոգումը

ՀՀ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների վերանորոգումն արդեն մեկնարկել է։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Յուրաքանչյուր վնասված տան դիմաց կառուցելու ենք կրկնակին»,- հայտնել է Չոբանյանը:

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ սկսվել են վերականգնման աշխատանքները նաև Նոյեմբերյանում, Դովեղում և Բարեկամավանում։