Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի
A A
Հասարակություն

Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք մատուցվեց

Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք մատուցվեցհայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների հոգիների համար:

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրոդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար. «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»:

Պատարագին ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ասաց՝ պետք է վստահ լինել, որ Հայաստանի զինված ուժերը համարժեք պատասխան են տալու Ադրբեջանի սահմանային ոտնձգություններին:

«Փառք ու պատիվ մեր զինված ուժերին, որ կարողացան հետ շպրտել թշնամու կողմից նման ագրեսիայի դրսևորումը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱՄՆ-ում հայերի և ադրբեջանցիների միջև վերջին օրերի բախումներին՝ դեսպանը նշեց, թե տեղի իշխանությություններից ակնկալում են, որ մեղավորները կպատժվեն. «Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն»:
Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով.

«Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»: