Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հրաժարվել է 4 ֆուտբոլիստներից

Հայաստանի ֆուտբոլի բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» հրապարակել է ամառային նախապատրաստական ծրագրերը:

Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, հուլիսի 28-ից թիմը կանցկացնի 10-օրյա ուսհավաք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ` «Վանի» (28 հուլիս), ԲԿՄԱ-ի (6 օգոստոս) և «Ուրարտուի» (8 օգոստոս) հետ: Չի բացառվում, որ ևս մեկ ստուգողական հանդիպում ալաշկերտցիները կանցկացնեն հուլիսի 31-ին:

Ինչպես հայտնում է աղբյորը, «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հենրի Ավագյանի, Ալեքսանդր Միլկովիչի, Հայկ Իշխանյանի և Նիկիտա Բարանովի հետ: Միևնույն ժամանակ ակումբի ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը Օգնյեն Չանչարևիչի, Տիագո Կոելյոյի և Տիագո Գալվաոյի հետ:

Առաջիկայում սպասվում են նոր համալրումներ: